• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ճապոնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

08 ապրիլի, 2020
Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ճապոնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի´ հայրենակիցներ,

 Այսօրվանից ուժի մեջ է մտնում Տոկիոյում և Ճապոնիայի 6 այլ նահանգներում (Կանագավա, Սայտամա, Չիբա, Օսակա, Հյոգո և Ֆուկուոկա) մեկ ամսով (մինչև մայիսի 6-ը) արտակարգ դրություն հայտարարելու մասին Ճապոնիայի կառավարության որոշումը:

Նշված շրջանների ղեկավարությունը վիրուսի տարածման կանխարգելման նպատակով կոչ է անում քաղաքացիներին մնալ տանը և դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործարարներին կոչ է արվում, հնարավորության դեպքում, անցնել օնլայն աշխատանքային ձևաչափի, որպեսզի քաղաքացիները կարողանան աշխատել տնից:

Կիրառվող սահմանափակումները հիմնականում կոչի կամ հորդորի բնույթ են կրում. քաղաքները չեն արգելափակվելու, քաղաքացիների ազատ տեղաշարժը չի սահմանափակվելու: Մթերքների և դեղորայքի խանութները բաց կլինեն, դրանց առաքման ծառայությունները ևս կգործեն: Հիվանդանոցները նույնպես բաց կլինեն, սակայն, հաշվի առնելով բժշկական հաստատությունների խիստ ծանրաբեռնված լինելու հանգամանքը, «COVID-19» ախտորոշված, սակայն թույլ ախտանիշներ ունեցող քաղաքացիները կտեղափոխվեն կառավարության կողմից առանձնացված հյուրանոցներ: Հասարակական տրանսպորտը ևս կաշխատի:

Խնդրում ենք հետևել Ճապոնիայի կառավարության հորդորներին:

Առողջ եղեք:

 

Հարգանքով՝

Ճապոնիայում ՀՀ դեսպանություն

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: